| |
| |
|
| |
|
|
|
|
| |
|
|
Մարի Սիմոնյան
2008-2009թթ. ուս տարվա ուսանողուհի
Աստծո խոսքը հզոր շինարար է, նրա խորությունը անհրաժեշտ հավելում այն հիմքին, որի վրա Աստված կանգնեցրել է իր եկեղեցին ինձանում...
Իմ կյանքի ամենակարեւոր որոշումներից մեկը եղավ այն, որ ես որոշեցի սովորել Ինտերնետային Աստվածաշնչյան դպրոցում: Ուսումը ինձ տվեց գիտություն, շինություն, նոր օծություն և դեռ ավելին կտա ամեն ժամանակ , երբ վերադառնամ այս բոլոր թեմատիկ պաշարին, այն օծյալների ներդրումներին իմ կառուցողականության մեջ, որոնք իրենց ծառայությամբ սովորեցնում են որակով ծառայել, լինել օրինակելի որդի Հայր Աստծո համար... ...Աստծո լույսն ու օրհնությունը թող լինի քեզ վրա իմ սիրելիր եկեղեցի, իմ սիրելի դպրոց, որ փարոսի նման կանչում ես խավարից...
Լեւոն Երեմյան
2008-2009թթ. ուս տարվա ուսանող
Ողջունում եմ ձեզ…
Ես շնորհակալ եմ Աստծուց, որ հովիվ Արթուր Սիմոնյանի սրտում դրվեց, բացել Ինտերնետային Աստվածաշնչյան դպրոց: Դասերի առաջին իսկ օրերին, Աստված ազատագրեց ինձ ծխախոտի կախվածությունից, այնուհետեւ օրհնեվեցի ավտոմեքենա, ապաշխարհեցին ծնողներս եւ վերականգնվեց իմ եւ կնոջս հարաբերությունները: Աստված սկսեց իր աշխատանքը ինձանում: Հիմա չեմ պատկերացնում իմ կյանքը առանց Հիսուս Քրիստոսի, առանց Սուրբ Հոգու հետ հաղորդակցման: Ես փնտրում էի աստվածաշնչյան հիմքերը եւ այն ես գտա: Թող Աստված օրհնի ձեզ…
Անաստասիա Տրոցենկո
2008-2009թթ. ուս տարվա ուսանողուհի
Ողջունում եմ ձեզ հարգելի Ինտերնետային Աստվածաշնչյան դպրոցի ադմինիստրացիա:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, Աստծո Արքայության մեջ ձեր մեծ ներդրման համար: Կարող եմ ասել, որ Ինտերնետային Աստվածաշնչյան դպրոցը օգնեց ինձ ամուր հիմքեր դնել հավատքի մեջ Հիսուս Քրիստոսում: Ինձ շատ դուր եկավ դասավանդվող ուսմունքը եւ Կյանքի խոսք եկեղեցու տեսիլքը, որոնք հիմնաված են Աստծո Խոսքի վրա: Ինձ շատ դուր եկան նաեւ դասավանդող բոլոր ուսուցիչները, որոնց մեջ կա Աստծուց դրված յուրահատուկություն:
Թող Աստված օրհնի ձեզ եւ պահպանի չարից…
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|