Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Եթե դուք արդեն գրանցվել եք եւ
մենք ակտիվացրել ենք Ձեզ,       
կարող եք մուտք գործել              
համակարգ: Կայքի ձախ             
մասում կարող եք մուտքագրել   
Ձեր էլեկտրոնային փոստի          
հասցեն եւ ծածկագրիը:

 

 
 

am ru

  Ինտերնետային աստվածաշնչյան դպրոց

 

            

Ինտերակտիվ ռեժիմով Աստվածաշնչի ուսուցման գաղափարը երկար ժամանակ է, ինչ հասունացել էր հովիվ Արթուր Սիմոնյանի սրտում: Հայտնի է, որ շատերն են ցանկանում սովորել Երեւանի "Կյանքի Խոսք" 9-ամսյա աստվածաշնչյան դպրոցում, սակայն ոչ բոլորն են ի վիճակի այցելել Հայաստան: Բացի այդ, կան նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր թեեւ Հայաստանում են բնակվում, եւ հեռավորությունը նրանց համար խոչընդոտ չէ, սակայն մեծ խնդիր է զբաղվածությունը: Ուստի ինտերնետային աստվածաշնչյան դպրոցը հանդիսացավ հեռավորության եւ զբաղվածության արգելքները հաղաթահարելու լավագույն միջոցը, քանի որ օնլայն ուսուցման դեպքում պարտադիր չէ ամեն օր հաճախել դասերին, ինչպես նաեւ կարելի է գտնվել աշխարհի ցանկացած կետում,իսկ դասերը սովորել շաբաթվա առավել հարմար օրերին եւ ժամերին: Ինտերնետային աստվածաշնչյան դպրոցի դեկան Արթուր Տոնոյանի համոզմամբ` ինտերնետային դպրոցը փաստացի չի տարբերվում ստացիոնար աստվածաշնչյան դպրոցից: Ավելին, այն հնարավորություն է տալիս արդյունավետ տնօրինելու սեփական ժամանակը: