Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Եթե դուք արդեն գրանցվել եք եւ
մենք ակտիվացրել ենք Ձեզ,       
կարող եք մուտք գործել              
համակարգ: Կայքի ձախ             
մասում կարող եք մուտքագրել   
Ձեր էլեկտրոնային փոստի          
հասցեն եւ ծածկագրիը:

 

 
 

am ru

   

 *

 *

2009թ. հոկտեմբերին նոր ուսումնական տարվա կապակցությամբ ուսանողների առջեւ իր հյուրընկալ դռները կրկին կբացի  §Կյանքի Խոսք¦ ինտեր նետային աստվածաշնչյան դպրոցը, ուստի ես ի սրտե կոչ եմ անում քեզ` մի  հապաղիր եւ հենց այս տարի սովորիր այս դպրոցում:   Ես հրավիրում եմ քեզ սովորելու ինտերնետային աստվածաշնչյան դպրոցում այն պարզ պատճառով, որ սա ոչ անցյալի, եւ ոչ էլ ներկայի, այլ ապագայի դպրոց է. ուսանելով այս դպրոցում` դու կթեւակոխես քո կյանքի զորությամբ եւ թարմությամբ լի նոր շրջան:     Եթե դու դեռ չես սովորել, ապա համոզված եղիր, որ այս դպրոցը հենց քեզ համար է` անկախ նրանից, թե ով ես դու  եւ ինչ մասնագիտություն ունես: Այս դպրոցում Աստծո Խոսքի ուսուցումը կտա քեզ ամուր հիմք, որի վրա կկառուցես քո հետագա կյանքը: Այստեղ դու ոչ միայն կուսումնասիրես Սուրբ Գիրքը, այլեւ կսովորես ապրել Աստծո պատվիրանների համաձայն: Մենք առաջարկում ենք քեզ ուսման ընթացքում քո կյանքի համար ընտրել աստվածահաճո ապագա: 

               
   

***  Հովիվ Արթուր Սիմոնյանի ողջույնի խոսքը  2010-2011 թթ. ինտերնետային աստվածաշնչյան դպրոցի ուսանողներին:  

   

  *

****

 Ավարտելով ինտերնետային աստվածաշնչյան դպրոցը` դու կհայտնաբերես, որ ձեռք ես բերել ոչ միայն գիտելիքներ Աստծո մասին, այլեւ հասուն եւ կենդանի փոխհարաբերություններ Երկնային Հոր հետ:     Դպրոցը քո մեջ կպատվաստի սեր Աստծո Խոսքի հանդեպ, եւ Աստվածաշունչը կդառնա քո կյանքի անբաժան ընկերը: Դու կկարողանաս կյանքի ամենատարբեր իրավիճակներում վարվել Աստծո իմաստությամբ` գնալով փառքից փառք եւ հավատքից հավատք: Այնպես որ բարի գալուստ Աստվածաշնչյան դպրոց, մենք օրհնում ենք քեզ եւ անհամբեր սպասում:    Միացիր այն մարդկանց բանակին, ովքեր որոշում են կայացրել մինչեւ վերջ հետեւել Տեր Հիսուս Քրիստոսին եւ ապրել աստվածահաճո կյանքով:  Աստծո սիրով եւ օրհնություններով `

Հովիվ Արթուր Սիմոնյան